«Եվրատեսիլ 2024-ի» երկրորդ կիսաեզրափակիչից եզրափակիչ անցած 10 երկրի ներկայացուցիչները մրցույթի ավարտից հետո մասնակցել են մամուլի ասուլիսի և պատասխանել մեդիայի ներկայացուցիչների հարցերին: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խմբին հարցրել են, թե ի՞նչ էին զգում, երբ իրենց անունը հայտարարեցին ամենավերջինը: «Սկզբում շատ հանգիստ էինք, իսկ վերջում իրավիճակը սթրեսային էր: Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լալիս էին: Հեշտ չէ, երբ անունդ հայտարարում են վերջում», - պատասխանել է Ժակլինը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2024-ի» եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին: «Լադանիվան» ելույթ կունենա 19-րդը:
«Լադանիվայի» պատասխանները կարող եք լսել 33-րդ րոպեից: