Logo

Հեռուստահաղորդավար Դեյվիդ Լեթերմանը հարցազրույց է վերցրել Վլադիմիր Զելենսկիից իր նեթֆլիքսյան շոուի համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:41 / 04.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հեռուստահաղորդավար Դեյվիդ Լեթերմանը հարցազրույց է վերցրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից՝ իր «Իմ հաջորդ հյուրը ներկայացնելու կարիք չունի» (My Next Guest Needs No Introduction) թոք-շոուի համար, որը հեռարձակվում է Netflix-ով: Այս մասին հաղորդվում է Netflix-ի Twitter-ի էջում։

Հարցազրույցի համար Լեթերմանը մեկնել է Կիև: Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ դրվագը կհրապարակվի առաջիկա երկու ամսվա ընթացքում։

«Իմ հաջորդ հյուրը ներկայացնելու կարիք չունի» շոուի պրեմիերան կայացել է 2018 թվականին, ունի 4 եթերաշրջան և 24 դրվագ։ Ծրագրի հերոսներն են եղել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, դերասաններ Ջորջ Քլունին, Թինա Ֆեյը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Ուիլ Սմիթը, Ռայան Ռեյնոլդսը և Ջուլիա Լուի-Դրեյֆուսը, երաժիշտներ Ջեյ Զին, Քանյե Ուեսթը, Բիլի Այլիշը, Քարդի Բին, Էլեն Դեջեներեսը, ինչպես նաև Քիմ Քարդաշյանը, Մելինդա Գեյթսը, այլք։

 

 

 

fastnews-ads-banner