Logo

Հենրի Քավիլը կնկարահանվի Գայ Ռիչիի նոր լրտեսական ֆիլմում

10:17 / 31.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Գայ Ռիչին Հենրի Քավիլին հրավիրել է նկարահանվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին լրտեսական ֆիլմում։ Deadline-ի հաղորդմամբ՝ ֆիլմը կոչվում է «The Ministry Of Ungentlemanly Warfare»:

Սյուժեի կենտրոնում գաղտնի զինյալ կազմակերպությունն է, որը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի և Ջեյմս Բոնդի մասին գրքերի հեղինակ Յան Ֆլեմինգի միջոցով։ Ըստ ֆիլմի՝ հենց այս կազմակերպությունն է կարողացել փոխել պատերազմի ընթացքը։

Ֆիլմի պրոդյուսերը Ջերի Բրուքհայմերն է, որն առավել հայտնի է «Top Gun: Maverick» աշխատանքով: Ֆիլմարտադրությունը կսկսվի 2023 թվականի հունվարին Թուրքիայում։

Հիշեցնենք, որ Հենրի Քավիլը մարմնավորել է Շերլոկ Հոլմսին «Enola Holmes 2» ֆիլմում:

fastnews-ads-banner