Logo

Հենրի Քավիլը կարող էր Ջեյմս Բոնդին մարմնավորել․ ինչո՞ւ են նրան մերժել

14:21 / 26.06.2023• Դերասաններ
null

Ջեյմս Բոնդի մասին «Կազինո «Ռոյալ»» ֆիլմի ռեժիսոր Մարտին Քեմփբելը հայտնել է, որ Հենրի Քավիլը չի ​​ստացել Բոնդի դերը՝ երիտասարդ տարիքի պատճառով, գրում է Variety-ն։

Ռեժիսորը խոստովանել է, որ իր անձնական ֆավորիտներն են եղել Քավիլը և Դենիել Քրեյգը, որն էլ վերջում խաղաց 007 գործակալի դերը: 

«Հենրի Քավիլը հիանալի տեսք ուներ լսումների ժամանակ: Նրա խաղը հրաշալի էր։ Եվ, ի դեպ, եթե Դենիելը չլիներ, Հենրին հիանալի Բոնդ կլիներ։ Նա գերազանց ֆիզիկական մարզավիճակում էր, շատ գեղեցիկ։ Ուղղակի այդ ժամանակ նա մի փոքր ավելի երիտասարդ տեսք ուներ»,- խոստովանել է ռեժիսորը:

Բայց կարծես Քավիլը դեռ հնարավորություն ունի ստանալու դերը։ «Այժմ նա 40 տարեկան է, և դեռ հիանալի մարզավիճակում է: Բայց Բոնդին մարմնավորած այլ դերասանների փորձից պետք է հասկանալ, որ պայմանագիրը սովորաբար կնքվում է միանգամից 3 ֆիլմի համար։ Եվ սա առնվազն 6 տարվա կյանքի մասին է։ Վտանգ կա, որ նա կլքի ֆիլմաշարը, երբ դառնա 50 տարեկան: Եթե նա պատրաստ է գնալ դրան, կարծում եմ, մեծ շանսեր ունի դառնալու հաջորդ Բոնդը»,- պարզաբանել է Մարտին Քեմփբելը:

2021-ի աշնանը թողարկվել էր Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի վերջին մասը՝ «No Time to Die»-ը։ Գլխավոր դերը կատարել է Դենիել Քրեյգը։ Դերասանն այլևս մտադիր չէ վերադառնալ ֆիլմ։

«Ի սեր Աստծո, ոչ: Ես ուզում եմ գնալ տուն, ինչ-որ բան ուտել և պառկել քնելու: Եթե ​​դու ռեժիսոր ես, ապա գիշերը շարունակում ես հեռախոսով շփվել պրոդյուսերների, սցենարիստների և բոլորի հետ։ Եվ երկու ժամ քնելուց հետո դու պետք է վերադառնաս նկարահանման հրապարակ: Շնորհակալություն՝ ոչ»,- ասել է հոլիվուդյան աստղը հարցազրույցներից մեկում։

Այժմ պրոդյուսերները նոր դերասան են փնտրում։ Եվ թվում է՝ ապարդյուն։

 

fastnews-ads-banner