Logo

Հենրի Քավիլը հայտարարել է Սուպերմենի դերին վերադառնալու մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:15 / 25.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Հենրի Քավիլ

Դերասան Հենրի Քավիլն Instagram-ում հայտարարել է, որ վերադարձել է Սուպերմենի դերին DC-ում։

«Ես ուզում էի սպասել, նախքան սա հրապարակելը, քանի որ ցանկանում էի բոլորիդ հնարավորություն տալ դիտելու «Black Adam»-ը: Բայց հիմա ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ ես վերադարձել եմ Սուպերմենի դերին»,- գրել է դերասանն իր անձնական բլոգում: Այլ մանրամասներ դերասանը չի հայտնել։

Քավիլն առաջին անգամ խաղացել է Սուպերմենի դերը 2013 թվականին «Պողպատե մարդը» ֆիլմում:

 

 

fastnews-ads-banner