Logo

Հեղինակային երգի բարեգործական համերգ

15:42 / 22.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բարդերի ակումբը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում են հեղինակային երգի բարեգործական համերգ, որի հասույթը կուղղվի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։
Համերգի ընթացքում ելույթ կունենան Բարդերի ակումբի ներկայացուցիչները՝
Ռուբեն Հախվերդյան, Էդուարդ Զորիկյան, Վախթանգ Հարությունյան, Արմինե Հայրապետյան, Ռուբեն Քամալյան, Վահե Քոչար, Գագիկ Շիբոյան, Արմեն Ադամյան, Արևիկ Կարապետյան, Մագա Գիշյան, Կարեն Մամիկոնյան: 
Երաժիշտներ՝ Նելլի Մանուկյան (ֆլեյտա), Միքայել Եղոյան (ակորդեոն), Տիգրան Ոսկանյան (կոնտրաբաս), Գագիկ Շիբոյան (սոլո կիթառ): 

Համերգի գլխավոր հովանավոր՝ Ֆասթ Բանկ

Համերգը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2), հունվարի 26-ին։ Սկիզբը՝ ժամը 20:00:

fastnews-ads-banner