«HBO»-ն քասթինգ է հայտարարել Հարի Փոթերին, Հերմիոնային և Ռոնին մարմնավորելու համար: Ըստ «Wizarding World»-ի՝ քասթինգին կարող են մասնակցել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի 9-ից 11 տարեկան բնակիչները։ «Մենք հավատարիմ ենք ներառականությանը և բազմազանությանը: Յուրաքանչյուր դերի համար փնտրում ենք կատարողներ՝ անկախ էթնիկ պատկանելությունից, սեռից, ֆիզիկական վիճակից, ռասայից, սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից»,- ասվում է հայտարարությունում: