«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թրները և «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմից հայտնի Լյուսի Բոյնթոնը պայքարում են Ֆիբի Ուոլեր-Բրիջի «Fleabag» ֆիլմում Լարա Քրոֆթի դերի համար։ Ըստ «Deadline»-ի՝ նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, կնկարահանվի նախագծում։ Կերպարը լինելու է ոչ թե Անջելինա Ջոլիի կատարմամբ դասական Լարա Քրոֆթի կրկնօրինակը, այլ նոր կերպար, որը ֆիլմի սցենարիստները գրել են զրոյից։
Ավելի վաղ Սոֆի Թրները հայտարարել էր «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանում նկարահանվելու պատրաստակամության մասին, բայց միայն այն պայմանով, որ կրկին աշխատեր նույն ստեղծագործական և դերասանական կազմը։