Logo

Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները

18:09 / 15.06.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվեցին մրցույթի դափնեկիրների անունները, և  պարգևատրվեցին հանդիսավոր արարողության ընթացքում։

Առաջին մրցանակին առաջացավ Գերմանիան ներկայացնող թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն, երկրորդ մրցանակը շնորհվեց Բոգդան Եֆրեմովին (Ռուսաստանի Դաշնություն), իսկ երրորդ մրցանակակիրը դարձավ Արտյոմ Իոանիսյանը (Հայաստան)։

Մրցույթի շրջանակում շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ՝ դասական սոնատի լավագույն մեկնաբանության, Բախի և Պոպպերի ստեղծագործությունների լավագույն կատարման, ինչպես նաև Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանությունների համար։

Հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև «Լավագույն նվագակցող դաշնակահար» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում։

Այս տարի մրցույթին մասնակցել են աշխարհի 11 երկրից ժամանած 19 թավջութակահարներ, որոնք ընտրվել էին ժյուրիի կողմից։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին միջազգային երաժշտական աշխարհի ճանաչված ներկայացուցիչներ՝ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերը (Ֆրանսիա)։

Մրցույթի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հանդիսատեսը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մրցույթի առաջին մրցանակակիր Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեի կատարմամբ ունկնդրեց Արամ Խաչատրյանի՝ թավջութակի համար գրված «Կոնցերտ-ռապսոդիան»՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

 

fastnews-ads-banner