Կայացավ «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Ժյուրիի նախագահ Տիկին Թրուդե Գոմնես Ուգելստադ շնորհակալությունը հայտնելով միջոցառման կազմակերպիչներին ընդգծեց՝ «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի աշխատանքները և ակտիվ համագործակցությւոնը մեկնարկել էր դեռ նախորդ տարի. «Այս մի քանի օրերի ընթացքում ժյուրիի բոլոր անդամները համակ ուշադրությամբ դիտարկել և ուսոումնասիրել են ներկայացված աշխատանքները, որոնք ցույց էին տալիս գեղարվեստական տպագրության կարևորությունը: Մեզ համար կարևորագույն չափանիշներ են եղել աշխատանքի ներքին փոխկապակցվածությունը, օրիգինալությունը, ստեղծման վարպետությունը և իհարկե՝ նորարությունը: Իրականում աշխատանքների ընտրությունը բավականին դժվար էր քանի որ նրանցից յուրաքանչյուրն աչքի էր ընկնում յուրահատուկ գերազանցությամբ»:
«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ժյուրիի կազում էին՝
- Ժյուրիի նախագահ Տիկին Թրուդե Գոմնես Ուգելստադ՝ Նորվեգիա
- Ժյուրիի պատվավոր նախագահ Պրոֆ. Դոկտոր Մաթեուշ Օտրեբա՝ Լեհաստան
- Ժյուրիի անդամ Պրոֆ. Դոկտոր Ժան-Պիեր Տանգի՝ Ֆրանսիա
- Ժյուրիի պատվավոր անդամ Ախիմ Քյոնեկե՝ Գերմանիա
- Ժյուրիի անդամ Պրոֆ. Դոկտոր Ահմադ Վակիլի՝ Իրան
- Ժյուրիի անդամ Սվենդ-Ալլան Սյուրենսեն՝ Դանիա
- Ժյուրիի փոխնախագահ Սոնա Հարությունյան՝ Հայաստան
Երևանյան Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել էր հինգ մրցանակ, Գլխավոր մրցանակ և առաջին, երկրորդ, երրորդ և չորորդ մրցանակներ։
Առանձնակի ուշադրության արժանացած մասնակիցներին տրամադրվեց հատուկ մրցանակներ, իսկ լավագույն փորագրանկարների հեղինակները արժանացան պատվոգրերի։
Կից ներկայացած են հորիզոնականները և հաղթող մասնակիցները.
- Չորորդ մրցանակը - Արմին Վալիպուր / Իրան /
- Երրորդ մրցանակը- Անի Իվանյան / Հայաստան /
- Երկրորդ մրցանակը- Թիագո Մոդեստո / Բրազիլիա /
-
-
-
- Ուեյջինգ Յանգ / Չինաստան /
-
-
-
- Առաջին մրցանակը - Կրիշտոֆ Տոմալսկի / Լեհաստան /
-
-
-
- Ակամիցու Տամավակե / Ճապոնիա /
-
-
-
- Գլխավոր մրցանակը - Անաիս Շարաս / Ֆրանսիա /
Հիշեցնենք, որ Երևանյան Բիենալեի կազմկոմիտեն ամրագրել է քաղաքականություն, ըստ որի մրցանակները պատրաստվում են հայ քանդակագործների կողմից, և այդպիսով միջազգային մրցանակակիրները ստանում են հայ քանդակագործի աշխատանք։ «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի մրցանակների հեղինակն էր հայ քանդակագործ՝ Հայկ Սիմոնյանը:





