Logo

Հայտնի են՝ «Եվրատեսիլ 2025»-ի հավանական մասնակիցները

22:33 / 06.02.2025Լուրեր
null

«Առաջին ալիքը» հայտնել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցների անունները։ Նրանք են Աթենա Մանուկյանը, Անահիտ Ադամյանը, Անահիտը և Գասոյան, Արսեն Գրիգորյանը և Կամիլը, Գևորգ Հարությունյանը, Մելս Դանիելյանը, Միլենա Միրիջանյանը, Պարգը, Սիմոնը, Սևագիրը, Ֆլորա Բիչախչյանը և ALTSIGHT-ը։ Մրցույթային երգերը Հանրային հեռուստաընկերությունը կհրապարակի փետրվարի 9-ին։ «Դեպի Եվրատեսիլը» տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

fastnews-ads-banner