Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է 2023 թվականի «Օսկար» մրցանակի նոմինանտների անունները։ «Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 12-ի գիշերը Լոս Անջելեսում։
Լավագույն ֆիլմ անվանակարգում ներառված են Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը», Մարտին ՄակԴոնահի «Ինիշերինի բանշիները», Բազ Լուրմանի «Էլվիս»-ը, Էդվարդ Բերգերի «Արևմտյան ճակատում նորություն չկա», Դենիել Շայներտի և Դեն Քվանի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից», Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները», Թոդ Ֆիլդի «Թարը», Ջոզեֆ Կոսինսկու «Թոփ գան. Մավերիք»-ը, Ռուբեն Էսթլունդի «Վշտի եռանկյունի»-ն և և Սառա Պոլլիի «Խոսում են կանայք»:
«Լավագույն դերասան» անվանակարգում կպայքարեն Օսթին Բաթլերը, Քոլին Ֆարելը, Բրենդան Ֆրեյզերը, Փոլ Մեսկալը և Բիլ Նային։
«Լավագույն դերասանուհու» համար կպայքարեն Քեյթ Բլանշեթը, Անա դե Արմասը, Անդրեա Ռայզբորոն, Միշել Ուիլյամսը և Միշել Յեոն:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հայտավորված են Մարտին ՄակԴոնահը, Դեն Քվանը և Դենիել Շայներտը, Սթիվեն Սփիլբերգը, Թոդ Ֆիլդը և Ռուբեն Էսթլունդը։
«Լավագույն օրիգինալ սցենար»-ի համար կպայքարեն «Ինիշերինի բանշիները», «Ամեն ինչ, ամենուր և միանգամից», «Ֆաբելմանները», «Թար» և «Վշտի եռանկյունի» ֆիլմերը:
«Լավագույն ադապտացված սցենար»-ի համար՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Դանակները դուրս․ Ապակե դղյակ», «Ապրել», «Թոփ Գան. Մավերիք» և «Կանացի բամբասանքներ» ֆիլմերը:
Մնացած թեկնածուներին կարելի է ծանոթանալ կինոմրցանակի կայքում:


