Logo

Հայտնի են Critics Choice Awards-ի հավակնորդ ֆիլմերը

12:03 / 16.12.2022Միջոցառումներ
null

Հայտնի են դարձել ԱՄՆ կինոքննադատների ամենամեծ համայնքի՝ Critics Choice Awards-ի հավակնորդները։

Անվանակարգերի քանակով առաջատարն «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» (Everything Everywhere All at Once) ֆիլմն է՝ 14 անվանակարգ։ Երկրորդ տեղում Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմաններն» է (The Fabelmans)՝ 11 անվանակարգ, իսկ երրորդում՝ Դեմիեն Շազելի «Բաբելոնը» (Babylon)՝ 10 անվանակարգ։

Լավագույն ֆիլմի հավակնորդներն են․

- «Ավատար. Ջրի ճանապարհը»,
- «Բաբելոն»,
- «Ինիշերինի բանշիները»,
- «Էլվիս»,
- «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»,
- «Ֆաբելմաններ»,
- «Հանել դանակները 2»,
- «RRR. Հեղափոխությունը մոտ է»,
- «Թար»,
- «Թոփ Գան. Մևերիք»,
- «Կանայք խոսում են»։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 15-ին։

Ավելի վաղ հայտնի էին դարձել «Ոսկե գլոբուսի» նոմինանտները։

fastnews-ads-banner