Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացրել է «Արտավազդ» մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքները:
«Լավագույն դերասան»՝ Վարշամ Գևորգյան (Սոս Սարգսյանի անվ. համազգային թատրոն, «...Իսկ դրսում ձյուն է գալիս», Չիկո),
Ներսես Մարկոսյան (Կամերային թատրոն, «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով», Ազնավուր),
Արտավազդ Գրիգորյան (Կապանի Ա. Շիրվանզադեի անվ. թատրոն, «Իմ ծաղկած դեղձենի», Անդրե),
Արմեն Քուշկյան («Արմմոնո» միջազգային փառատոն, «Սասունցի Դավիթ» մոնոներկայացում, Դավիթ)։
«Լավագույն դերասանուհի»՝ Տաթևիկ Ղազարյան (Համազգային թատրոն, «Բարկանո՞ւմ ես» տիկին),
Արաքսյա Մելիքյան («Վատ» թատրոն, «Հայրենիք», Մայր Հայաստան),
Լիլիա Մուկուչյան (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոն, «Սպանդի աստվածը», Վերոնիկա Վալլոն),
Ժաննա Հովակիմյան («Թատրոն 8», «Էդիպ» մոնոներկայացում),
Գայանե Մանուկյան (Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն, «Խավարի առաքյալները», տիկին Սառա),
Աիդա Սահակյան (Կապանի թատրոն, «Իմ ծաղկած դեղձենի», Վարդուհի):
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Ստեփան Ղամբարյան (Համազգային թատրոն, «...իսկ դրսում ձյուն է գալիս», Էնցո),
Նարեկ Հայկազյան (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, «Ռնգեղջյուր», Ժան),
Էդուարդ Մուրադյան (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, «Խանում», Հակոբ),
Նարեկ Բաղդասարյան (Համազգային թատրոն, «Մարդը ափի մեջ», Տղամարդ),
Հայկ Պետրոսյան (Համազգային թատրոն, «Լակոտը», Կառլեն)։
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Մարիամ Ղազանչյան (Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, «Ծաղիկներ Էլջերնոնի համար», Օրիորդ Կիննիան),
Տաթև Թարյան («Վատ» թատրոն, «Հայրենիք», Աղջիկ),
Հայկուհի Խուդավերդյան (Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն, «Աշնանային պատմություն», Ամբրա),
Թեհմինե Խաչատրյան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փող։ Կիրք։ Իշխանություն», Ելիզավետա Ալեքսանդրովնա),
Սիրանուշ Եսայան (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, «Գողերի որջը», Ջովաննա Բատիստա)։
«Լավագույն սցենոգրաֆիա»՝ Գարեգին Եվանգուլյան (Դրամատիկական թատրոն, Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, «Համլետ», «Արևի մարդիկ»),
Հակոբ Պողոսյան (Գյումրու Դրամատիկական թատրոն, «Խավարի առաքյալները»),
Աշոտ Թադևոսյան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փող։ Կիրք։ Իշխանություն»),
Սթեֆանի Ասատրյան (Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն, «Հեքիաթներ հեռախոսով»),
«Լավագույն ռեժիսուրա»՝ Լյուդվիգ Հարությունյան (Գյումրու Դրամատիկական թատրոն, «Խավարի առաքյալները»),
Սուրեն Շահվերդյան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փող: Կիրք։ Իշխանություն»),
Նարինե Գրիգորյան (Համազգային թատրոն՝ «Լակոտը», «Արմմոնո» միջազգային փառատոն` «Սասունցի Դավիթ»),
Զառա Անտոնյան (Բաբելոն թատրոն, «Է»):
«Լավագույն ներկայացում»՝ «Խանում» (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, Արմեն Բայանդուրյան),
«Խավարի առաքյալները» (Գյումրու Դրամատիկական թատրոն, Լյուդվիգ Հարությունյան),
«Լակոտը» (Համազգային թատրոն, Անդրանիկ Միքայելյան, Նարինե Գրիգորյան),
«Փող։ Կիրք։ Իշխանություն» (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Սուրեն Շահվերդյան):
Մյուս անվանակարգերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մրցանակաբաշխությունը կկայանա Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին՝ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնում:


