Երեկ, մարտի 27-ին՝ թատրոնի համաշխարհային օրը կայացավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր մեծանուն հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:
Հայտի են «Արտավազդ 2024» մրցանակաբաշխության հաղթողները.
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար - Արմեն Էլբակյան, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյան
Արմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ»- Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ․ թ-ն, Ռոբերտ Հակոբյան – «Թագավորների խաղերը» (Հենրի II)
Լավագույն տղամարդ դերակատար- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, Տիգրան Գաբոյան – «Ինկած բերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան)
Լավագույն կին դերակատար- Հայաստանի Երգի պետ․ թ-ն, Արաքսյա Մելիքյան– «Շղթա» (Աննա Մարկոսյան)
Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար-Հ.Պարոնյանի անվ. երաժշտ․ կոմեդիայի թ-ն, Վարդան Կուղիանոսյան - «Գիշատիչների խնջույքը» (Կաուբախ)
Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, Նառա Սանթոյան – «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ)
Լավագույն սցենոգրաֆիա- Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ․ թ-ն, Կարեն Գրիգորյան – «Փոքրիկ ողբերգություններ»
Լավագույն զգեստների նկարիչ- Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ․ թ-ն, Մերի Սարգսյան – «Փոքրիկ ողբերգություններ»
Լավագույն լուսային նկարիչ- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, Հակոբ Պողոսյան – «Ինկած բերդի իշխանուհին»
Լավագույն երաժշտության հեղինակ- Հ.Պարոնյանի անվ. երաժշտ․ կոմեդիայի թ-ն, Վաչե Շարաֆյան -«Կոլոմբինա»
Լավագույն պիես- «Պատերազմի ցեցը» - Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան
Լավագույն թատերախոսական- «Գերագույն» երկրպագուն» - Սուսաննա Բրիկյան
Լավագույն երիտասարդ դերասան- Բաբելոն թ-ն, Անդրանիկ Միքայելյան – Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ)
Լավագույն երիտասարդ դերասանուհի- Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվ․ դրամ․ թ-ն, Անուշ Զանգիզորյան – «Ֆարենհայթ 451» (Քլարիս Մաքլելն)
Լավագույն երիտասարդ բեմադրիչ- Երևանի Կամերային թ-ն, Ժորա Մարտիրոսյան - «B 1427»
Լավագույն մանկական ներկայացում- «Ֆակտորի փրոդաքշն» Ազատ թատերախումբ, «Փայլոու»: Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, Բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան
Լավագույն երիտասարդական ներկայացում- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Տունը սահմանին». Բեմ․՝ Արտուշ Միքայելյան
Լավագույն պլաստիկական ներկայացում- Հ.Պարոնյանի անվ. երաժշտ․ կոմեդիայի թ-ն. «Սիրո պատմություն Նյու-Յորքում»
Բալետմայստեր՝ Արտյոմ Գևորգյան
Լավագույն կամերային ներկայացում- Հ.Պարոնյանի անվ. երաժշտ․ կոմեդիայի թ-ն, «Գիշատիչների խնջույքը». բեմ․՝ Աշոտ Հակոբյան
Լավագույն ռեժիսուրա- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն. Լյուդվիգ Հարությունյան – «Ինկած բերդի իշխանուհին»
Լավագույն ներկայացում- Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն. «Ինկած բերդի իշխանուհին», բեմ․՝ Լյուդվիգ Հարությունյան


