«Variety» հեղինակավոր պորտալը կազմել է 2024 թվականի լավագույն ֆիլմերի վարկանիշը։ Պորտալը ցանկը կազմել է 2 հայտնի կինոքննադատի՝ Օուեն Գլեյբերմանի և Պիտեր Դեբրյուգի վարկածով։ Գլեյբերմանը անցնող տարվա լավագույն ֆիլմ է համարելն «Հավակնորդները»։ Երկրորդ տեղում «The Seed of the Sacred Fig» դրաման է։ Լավագույն եռյակը եզրափակում է «A Real Pain» ֆիլմը։
Դեբրյուժի համար լավագույնը «Փազլ 2» մուլտֆիլմն է։ Հաջորդում են «The Seed of the Sacred Fig»-ը և «Հեծանվորդները»: Լավագույն տասնյակում են նաև «Անորան», «Ավազաթումբը», «Ուրիշ տղամարդը», «Կինը», «Կանաչ սահմանը», «Հարևան սենյակը» և «Կոմս Մոնտե Քրիստոն»։