Logo

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի Գրան պրիի հաղթողը

08:36 / 09.09.2024Լուրեր
null

Վենետիկի 81-րդ կինոփառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը ստացել է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը «Հարևան սենյակը» ֆիլմի համար։ Գլխավոր մրցույթի հաղթողներին հայտարարեց միջազգային ժյուրին՝ ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Հյուպերի գլխավորությամբ ։ Արարողությունը հեռարձակվել է Վենետիկի բիենալեի կայքում։

«Հարևան սենյակը» Ալմոդովարի առաջին անգլերեն լիամետրաժ ֆիլմն է։ Թիլդա Սուինթոնը և Ջուլիանա Մուրը ֆիլմում մարմնավորում են 2 ընկերուհու, որոնց ճանապարհները շեղվել են: Մուրի կերպարը Ինգրիդն է՝ բեսթսելլեր վիպասանուհի, ով վերականգնում է հարաբերություններն իր ընկերուհու՝ ռազմական լրագրող Մարտայի հետ: 

Ավելի վաղ «Հարևան սենյակը» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացել էր 18 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների։

fastnews-ads-banner