«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան նախատեսված է մարտի 5-ին՝ սպարապետի ծննդյան օրը։ Տեղեկությունը հայտնել է «Genetic Production»-ը։
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանին մարմնավորել է Խորեն Լևոնյանը, պատանի Վազգենին՝ գյումրեցի Արտուշ Բաղդասարյանը, սպարապետի ծնողներին՝ Զավեն և Գրետա Սարգսյաններին՝ Ռոբերտ Հակոբյանն ու Մարջան Ավետիսյանը: «Վազգեն Սարգսյանի մայրիկին բոլորը ճանաչում են որպես Գրետա մայրիկ, ով պատերազմի տարիներին կանգնած է եղել ոչ միայն իր որդու, այլև բոլոր զինվորների թիկունքին: Այդ պինդ կեցվածքով, հերոս ծնած մոր և միաժամանակ կանացի նուրբ զգացմունքներով օժտված Գրետա մայրիկի կերպարը վստահվել է Մարջան Ավետիսյանին», - ավելի վաղ հայտնել էր ֆիլմի ստեղծագործական կազմը։