Իտալացի դերասան Լուկա Մարինելլին, որը հայտնի է «Հին գվարդիան», «Ութ լեռ» և «Մարտին Իդենը» ֆիլմերից, կնկարահանվի «Մ. Դարի որդին» (M. Son of Century) դրամատիկ սերիալում: Նա կմարմնավորի քաղաքական գործիչ, Ազգային ֆաշիստական կուսակցության առաջնորդ Բենիտո Մուսոլինիին։
Ռեժիսորը Ջո Ռայթն է, որը հայտնի է «Քավություն», «Աննա Կարենինա» և «Մութ դարպասներ» ֆիլմերով։ Այդ մասին գրում է Hollywood Reporter-ը։
«Մ.-ի նման հիանալի նախագծի և Մուսոլինիի նման բարդ դերի համար մենք կարող էինք մտածել միայն Լուկա Մարինելլիի թեկնածության մասին», - ասել է Sky Studios-ի փոխնախագահ Նիլս Հարթմանը, որի պատվերով էլ նկարահանվում է սերիալը։ «Նրա նման դերասանները շատ չեն Իտալիայում կամ աշխարհում, և մենք երկար ժամանակ համոզել ենք նրան»,- հավելել է նա:
«Մ. Դարի որդին» սերիալը հիմնված է իտալացի գիտնական և գրող Անտոնիո Սկուրատիի համանուն վեպի վրա։ Շոուն, որը ներառում է 8 դրվագ, կպատմի Մուսոլինիի՝ իշխանության գալու մասին։
Սցենարի վրա աշխատում է Ստեֆանո Բիսեսը («Նոր Պապ»դրամատիկ սերիալից), պրոդյուսերն է Լորենցո Միելին:
Սերիալը կհեռարձակվի բացառապես Sky-ով և կհեռարձակվի Sky NOW-ով Sky-ի բոլոր եվրոպական շուկաներում՝ Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իտալիա և գերմանալեզու Եվրոպա:


