Քիմ Քարդաշյանը և Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել են 2024 թվականի մարտին՝ Օսկարի՝ Vanity Fair երեկույթից հետո: PEOPLE-ի աղբյուրը հայտնել է զույգի բաժանման պատճառը. «Ամեն ինչ վերջացել է, հարաբերությունները պարզապես սպառվել էին»: Մեկ այլ աղբյուր PEOPLE-ին տեղեկացրել էր նաև, որ Քիմն ու Օդելը պարզապես շփվում էին և չէին շտապում պաշտոնականացնել հարաբերությունները: Ըստ աղբյուրի՝ նրանք շարունակում են մնալ ընկերներ և հարգել միմյանց:
Հիշեցնենք, որ զույգը շփվում էր 2023 թվականի սեպտեմբերից, երբ Բեքհեմը բաժանվեց ընկերուհուց՝ Լորեն Վուդից: 2 ամիս անց Քիմը մասնակցեց Բեքհեմի 31-ամյակի տոնակատարությանը: Նրանց հարաբերությունները տևեց 6 ամիս: