Logo

Հայտնի է «Միսս Տիեզերք 2024» մրցույթի հաղթողը

10:26 / 18.11.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Միսս Տիեզերք 2024» տիտղոսը նվաճել է դանիացի մոդել Վիկտորյա Կյաերը։ Այս մասին ասվում է Telemundo հեռուստաալիքի պորտալում։

Հստակեցվում է, որ Կյաերը մի քանի օր առաջ դարձել է 21 տարեկան։ Նա ծնվել է Դանիայի հյուսիսում գտնվող Գրիբսկով կոմունայում, սակայն այժմ ապրում է Կոպենհագենում։ Ավարտել է բիզնեսի և մարքեթինգի որակավորումը և աշխատում է ոսկերչության ոլորտում՝ մասնագիտանալով ադամանդի վաճառքի ոլորտում:

73-րդ մրցույթի եզրափակիչին մասնակցել են 120 ներկայացուցիչներ աշխարհի բազմաթիվ երկրներից։ 

Հիշեցնենք՝ մրցույթում Հայաստանը ներկայացրել է Էմմա Ավանեսյանը: Նա փոխարինել է Իրինա Զախարովային: Քննադատությունների թիրախում հայտնված ազգությամբ ռուս Իրինա Զախարովայի՝ «Միսս տիեզերք» մրցույթին մասնակցելու ցանկությունն ու Հայաստանը ներկայացնելը մնացին անկատար։

fastnews-ads-banner