Logo

Հայտնի է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու ժամը

14:42 / 14.04.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ապրիլի 17-ին, ժամը 13:00-ից 16:00-ը: 

Հուղարկավորության արարողությունը՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռ. Մելիքյան 2/10) ապրիլի 18-ին, ժամը 13:00-ից 14:00-ը:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Գրիգորյանը մահացել է ապրիլի 2-ին:

«Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով ու նվիրվածությամբ հարստացնելով մեր թատերական պատմությունը։ Նրա վառ ներկայությունը միշտ էլ զգալի էր թե՛ բեմում, թե՛ կուլիսներում՝ իր հոգատարությամբ, անկեղծությամբ և արվեստի հանդեպ խոր սիրով»,- հայտնել էր Գոյ թատրոնը։

 

 

fastnews-ads-banner