Հայտնի բլոգեր և դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնվել է հարկային սկանդալի կենտրոնում։ Նրա ընկերությունը՝ Beauty Academy LLC-ն, զգալի պարտք ունի Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությանը (FTS)՝ 1,9 միլիոն ռուբլու չափով։
Հայտնի է նաեւ, որ պարտքը բավական երկար է շարունակվում։ Վերոնշյալ պարտքն արձանագրել է նախորդ տարվա նոյեմբերի 10-ի դրությամբ, սակայն հայտնի չէ՝ արդյոք Ավետիսյանը մինչ այժմ մարել է պարտքը։
Հարկ է նշել, որ Ավետիսյանը սոցիալական ցանցերի միակ աստղը չէ, որը հայտնվել է FTS-ի նշանառության տակ։ 2023 թվականի ապրիլին Ռուսաստանի իրավապահ մարմինները կազմել են 32 միլիոն հետևորդներ ունեցող բլոգերների ցուցակ, ըստ որի նրանք նախատեսում էին ստուգել փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ ներգրավվածության համար: Այս «սև ցուցակում» են Դարիա Զոտեևան (Instasamka), Ռեգինա Տոդորենկոն, Եգոր Կրիդը, Վիկտորիա Բոնյան, Օքսանա Սամոյլովան, Դինա Սաևան, Անաստասիա Միրոնովան, Եկատերինա Ուսմանովան, Վերոնիկա Խացկևիչը, Ելենա Բլինովսկայան և Վալերիա Չեկալինա (Լերչ):