18-ամյա երգչուհի Էլեն Բադալյանը և 22-ամյա ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը պատրաստվում են հարսանիքին, նրանք նշանադրվել էին անցյալ տարի դեկտեմբերին։
Երգչուհին պատմել է, որ ապագա ամուսնու հետ ծանոթացել է հայտնի երաժշտական «Ну-ка, все вместе!» նախագծին մասնակցելու շնորհիվ.
«Եթե չլիներ «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուն, նա ինձ չէր տեսնի և չէր գրի սոցիալական ցանցերում։ Մենք շարունակեցինք շփվել՝ չնայած նրան, որ ապրում ենք տարբեր երկրներում, ինչը, իհարկե, մեծ դժվարություններ է ստեղծում։ Բայց մեր միությունը կայացավ»,- նշել է Էլենը։

Երգչուհին խոստովանել է, որ իրեն հաճախ հարցնում են հարսանիքի մասին։ Շատերը կարծում են, որ նրա համար դեռ վաղ է ամուսնանալու մասին մտածելը։ Այնուամենայնիվ նա պատմել է իրենց ծրագրերի մասին.
«Առայժմ չենք շտապում հարսանիք անել, քանի որ տարբեր երկրներում ենք ապրում։ Հնարավոր է՝ հարսանիքը լինի հաջորդ տարվա ամռանը։ Հաստատ կարող եմ ասել՝ այն կանցկացվի Հայաստանում։ Այն մեր ընդհանուր հայրենիքն է։ Ես չեմ ուզում շքեղ հարսանիք, ուզում եմ, որ ամեն ինչ լինի ընտանեկան, ոճային, գեղեցիկ և ջերմ»,- ասել է Բադալյանը։
Նրա խոսքով՝ սկզբում ծնողները հավանություն չեն տվել ամուսնությանը, սակայն հետո ընդունել են փեսացուին.
«Ես միշտ մայրիկիս ասում էի՝ ինչպե՞ս կարող էիր 18 տարեկանում ամուսնանալ։ Եվ ահա ինձ մոտ էլ այդպես ստացվեց՝ ես նշանվեցի 18-ում։ Սկզբում հայրիկը զարմացավ և նույնիսկ մի փոքր բարկացավ՝ իմանալով իմ հարաբերությունների մասին, բայց երբ ծանոթացան, ամեն ինչ հարթվեց։ Իմ փեսացուի հարազատներն էլ լավ են վերաբերվում ինձ, ընտանիքով նայում ենք իմ ելույթները»,- անկեղծացել է նա։


