Logo

Հայկական պարարվեստը ներկայացվել է Սաուդյան Արաբիայում

12:10 / 30.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի պարի պետական անսամբլը հունվարի 18-28-ը հյուրախաղերով մասնակցել է Սաուդյան Արաբիայի «Քեմամ» («Qemam») լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոնին (International Festival for Mountain Performance Arts), հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  Հյուրախաղերն իրականացվել են պետական աջակցությամբ:

Հայաստանի պարի պետական անսամբլը՝ գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ, ելույթներով հանդես է եկել Բաստա Ալ-Քաբիլում, Ալ. Մասկիի Աբու Շահրա, Ալ-Մուշեյթ և Մալիք պատմական պալատներում, Շամսան և Աբու Նուկաթա Ալ-Մութահմիի ամրոցներում:

Պարի պետական անսամբլը տեղի հանդիսատեսին է ներկայացրել հայկական պարարվեստն իր ողջ ներկապնակով ու գեղեցկությամբ՝ տարածելով հայկական մշակույթը Սաուդյան Արաբիայում։

fastnews-ads-banner