Օրեր առաջ Դիմաց լեռան գագաթին Հայկ Պետրոսյանն ու ընկերները համերգ են ունեցել և կատարել Կոմիտասի երգերը: «Սիրելի հանդիսատես, մեծ շնորհակալություն եմ հայտնում ձեզ ներկայության, ոգեշնչման և եղանակային վատ պայմաններում այդպիսի ջերմ մթնոլորտի համար։ Շնորհակալ եմ նաև «Խազեր» երգչախմբին կախարդական կատարման և «Hover gardens»-ին ամբողջորյա հրաշալի արշավը կազմակերպելու համար։ Դեռ տպավորված եմ օրվա դրական լիցքերով և մեր լեռնային բնության գեղեցկությամբ: Անհամբեր սպասում եմ ձեզ հետ նոր հանդիպումներին», - գրել է երգիչ, դերասանը: