Logo

Հայդի Քլումը նկարահանվել է ներքնազգեստի գովազդում իր 80-ամյա մոր և 20-ամյա դստեր հետ

17:08 / 08.11.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայդի Քլումը երկար ժամանակ համագործակցում է ներքնազգեստի Intimissimi ապրանքանիշի հետ, ուստի նրա մասնակցությամբ գովազդային արշավներ են հրապարակվում պարբերաբար։ Նախօրեին սուպերմոդելի հետ մեկ այլ արշավ է թողարկվել: Այս անգամ նրան միացել են 20-ամյա դուստրը՝ Լենին և 80-ամյա մայրը՝ Էռնան։

Ընդհանուր լուսանկարում Քլում ընտանիքը կեցվածք է ընդունել ավելի համեստ տեսքով։ Այն կադրերում, որտեղ Հայդին և Լենին միայն երկուսով են, աղջիկներն արդեն ավելի բացահայտ ցուցադրում են ներքնազգեստի նոր հավաքածուն։

«Երեք սերունդ»,- իր սոցիալական ցանցերում նոր լուսանկարներներին կից գրել է Հայդի Քլումը։ Ըստ երևույթին, սովորելով անցյալի փորձից՝ մոդելը որոշել է անջատել մեկնաբանությունները, քանի որ նա բազմիցս ատելության է հանդիպել իր դստեր հետ ներքնազգեստի ապրանքանիշի համար նկարահանվելու համար։

fastnews-ads-banner