«Fast News Culture»-ը տեղեկացրել էր, որ Էլեն Բադալյանը մասնակցում է ռուսական «Ну-ка, все вместе» շոուին: Առաջին փուլում ժյուրիի հոտնկայս ծափահարություններին և 100 միավորին արժանանալուց հետո 17-ամյա հայուհին կրկին փայլուն ելույթ է ունեցել։ Մրցույթի կիսաեզրափակիչում Էլենը կատարել է Ջենիֆեր Հադսոնի «And I’m Telling You I’m Not Going» երգը: Ժյուրիի բոլոր անդամները կրկին ոտքի են կանգնել։ Հայազգի երգչուհին կրկին 100 միավորով անցել է եզրափակիչ։ «Դե ինչ, ես արդեն եզրափակիչում եմ: Ինձ երկրորդ անգամ հաջողվեց կանգնեցնել ժյուրիի բոլոր 100 անդամին։ Ամեն անգամ դա անիրական է թվում: Երջանիկ եմ», - ինստագրամում գրել է Էլենը: