Վեցամյա դաշնակահար Ալեք Վան Խաջադուրյանը արժանացել է հանդիսատեսի համակրանքին Good Day LA հաղորդման ելույթի ժամանակ։ Ուղիղ եթերի ժամանակ փոքրիկը նվագել է դասական երաժշտություն:
Ալեքը սկսել էր դաշնամուր նվագել նախքան քայլել սկսելը, չորս տարեկանից արդեն կատարել է դասական ստեղծագործություններ։
Այս տարվա սկզբին նա դարձել է Քարնեգի Հոլում երբևէ հանդես եկած ամենաերիտասարդ կատարողը։ Նրա վերջին հեռուստատեսային ելույթը ևս մեկ անգամ ընդգծում է երիտասարդ տաղանդի արտասովոր երաժշտական ունակույունները։
Տղայի հայրն ասել է՝ որդին ունի յուրահատուկ լսողություն, միանգամից կարողանում է կռահել՝ ի՞նչ նոտա են նվագում ։
Նա արժանացել է Չարլստոնի միջազգային երաժշտական մրցույթի առաջին մրցանակին, ինչպես նաև ելույթ է ունեցել Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում։


