Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր 20-ամյա հոբելյանական համերգաշրջանը մեկնարկել է «Սիմֆոնիկ անտառ» նախագծով։ Նախագիծն իրականացվում է «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համերգին հնչեցին Պյոտր Չայկովսկու և Էդվարդ Գրիգի՝ բնության գեղեցկությամբ ներշնչված ստեղծագործությունները և Էդվարդ Էլգարի թավջութակի կոնցերտը՝ Ռաֆայելա Գրոմեսի ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Նախագծի շրջանակներում Շիրակի մարզի Ձորաշեն համայնքում տնկվելու է 20,000 ծառ՝ մոտ 6 հեկտար նոր անտառ՝ որպես հավերժ կյանքի խորհրդանիշ։ Այս նախաձեռնությամբ կազմակերպիչները ձգտում են ոչ միայն պահպանել մեր բնությունը, այլև ստեղծել նոր արժեքներ՝ ներշնչելով գալիք սերունդներին:


