Logo

Հայաստանը առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը

16:25 / 03.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հանրային Հեռուստաընկերությունը հայտարարում են, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի 2026 թվականի հունիսի 6-ին՝ Հայաստանում։

«Սա մեծ պատիվ է Հայաստանի համար՝ հյուրընկալելու պատանի, տաղանդավոր, դասական երաժիշտների տարբեր երկրներից։

Սիրով սպասում ենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր գեղեցիկ երկրում՝ համատեղ ստեղծելու դասական երաժշտության տոն»,- նշված է հայտարարության մեջ։

fastnews-ads-banner