Հունիսի 24-29-ը Հայաստանում 4-րդ անգամ անցկացվեց «SUMMEET» ժամանակակից պարի միջազգային փառատոնը: Պարային միջոցառմանը մասնակցել են պարային ընկերություններ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից և Ղազախստանից։ Փառատոնը մեկնարկել է Աշտարակի դրամատիկական թատրոնում՝ ղազախական «Samruk» թատրոնի ամենաժամանակակից և արդիական «Mutual Misunderstanding» ներկայացմամբ։ Ցուցադրություններ են եղել նաև Երևանում: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկայացվել է «Balmanukyan Dance Project»-ի «Կոմիտասի երգերը․ վերածնունդ» նախագիծը: Անցկացվել է նաև Փարիզի «ACTS» պարային ակադեմիա ընդունվելու քասթինգ, որին կարող էին մասնակցել հայ պարողները։ Փառատոնի փակմանը հանրությունը դիտել է շվեյցարական «Cosmogony» առցանց ներկայացումը։ Փառատոնի ընթացքում իրենց աշխատանքներն են ներկայացրել նաև հայ պարուսույցները։


