Logo

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով կմեկնի ԱՄՆ

16:42 / 09.05.2024Լուրեր
null

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 26-29-ը հյուրախաղերով ելույթ կունենա ԱՄՆ-ում: Ամերիկյան ամենահեղինակավոր երեք համերգասրահում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգները տեղի կունենան հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի Հոլում»‚ հունիսի 27-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի Հոլում»‚ հունիսի 29-ին՝ Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում։

fastnews-ads-banner