Հայաստանի կոմպոզիտորների միությունը տեղեկացնում է, որ մեկնարկելիք Հայ ժամանակակից երաժշտության VIII փառատոնի համար հավաքագրվում են սիմֆոնիկ, լարային-նվագախմբային, երգչախմբային, անսամբլային և մենանվագ ստեղծագործությունների պարտիտուրներ: Նախընտրելի է ներկայացնել երբևէ չհնչած ստեղծագործություն, որի կատարման դեպքում ստեղծագործության հեղինակը կստանա դրամական պարգև: Ստեղծագործություններն անցնելու են ընտրական փուլ:
Պարտիտուրների հավաքագրման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է: Պարտիտուրների էլեկտրոնային տարբերակներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՄԱՐ, իսկ թղթային տարբերակները բերել կոմպոզիտորների միություն՝ ամեն աշխատանքային օր՝ ժ.11:00-16:00: