Logo

Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը

17:04 / 16.04.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը:

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականցում է  «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն:

Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու  առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։

Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի արդյուքնում «Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում։

fastnews-ads-banner