Logo

Հայ երգի արդեն մեծ իշխանը․ Գուրգեն Դաբաղյանը 37 տարեկան է

23:36 / 10.03.2025• Լուրեր
null

1988 թվականի մարտի 10-ին Դաբաղյանների երաժշտական ընտանիքում ծնվեց որդին՝ Գորգենը, ում հետագայում պետք է անվանեին «Հայ երգի փոքրիկ իշխան»։ Գուգենի հայրը՝ Լևոն Դաբաղյանը, երգիչ է: Մայրը՝ Շուշան Խաչատրյանը, տնային տնտեսուհի է: Եղբայրը՝ Սարգիս Դաբաղյանը, երաժիշտ է, տարիներ առաջ աշխատել է Օպերային թատրոնում: Քույրը՝ Օվսաննա Դաբաղյանը, դաշնակահարուհի է, բայց մասնագիտությամբ չի աշխատում: Ապրում և աշխատում է Մոսկվայում: Իսկ հորեղբայրը՝ դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանն է:

Երաժշտական գործունեությունը

1994 թվականից կատարել է Սայաթ-Նովայի երգերը։ 1995-ին կատարել է առաջին ձայնագրությունը։ 1 տարի անց ԱՄՆ-ում թողարկել է առաջին ձայնասկավառակը՝ «8 տարեկան հրաշք մանուկը հայրենիքեն»։ Հաղթել է «Իմ անկախ Հայաստանը 5 տարեկան է» մրցույթում։ Առաջին մենահամերգը 2000 թվականին էր՝ ԱՄՆ-ում։ Երկրորդի ժամանակ նրա գլխին դրել են իշխանական ոսկե թագ և այդ օրվանից նրան կոչել «Հայ երգի փոքրիկ իշխան»։ 2005-2010 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի խմբավարական բաժնում։ Թողարկել՝ տասնյակ երգեր և տեսահոլովակներ։

Ընտանեկան երջանկություն

2019 թվականի հոլիսի 29-ին Գուրգենը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում խոստացավ «տեր լինել» ռուսաստանաբնակ Իննա Կազարյանին։ «Ամուսնությունուց հետո կյանքս ավելի լավն է դարձել, ավելի լիարժեք, ուրախ ու հետաքրքիր։ Կենսակերպս շատ չի փոխվել, քանի որ երբեք շատ «դրսի մարդ» չեմ եղել, բայց հիմա ավելի եմ շտապում տուն։ Մինչև ամուսնությունը ես ու Իննան քիչ էինք հանդիպում, քանի որ տարբեր երկրներում էինք ապրում։ Ավելի շատ հեռախոսով ու համացանցով էինք շփվում»,- տարիներ առաջ պատմել է երգիչը։

2020 թվականի հուլիսի 15-ին ծնվեց Գուրգենի և Իննայի առաջնեկը՝ Շուշաննան։ «Երեխաս կյանքիս նոր իմաստ է տվել, տունս լցրել գույներով, պայծառությամբ: Փոքրիկի խնամքով, հիմնականում Իննան է զբաղվում, բայց աշխատում եմ ես ևս օգնել: Կարող եմ նրան դուրս տանել զբոսնելու, որոշ ժամանակ կարողանում եմ պահել»,- նշել է Գուրգենը:

1-ամյակին կայացել է նաև Շուշաննայի ատամհատիկը։ Երեխան ընտրել է նախ՝ նկարչուհու, ապա՝ բանասերի մասնագիտությունը։ Շուշաննայի մկրտությունը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսին։

Ավելի քան 1 տարի անց՝ 2024-ի հոկտեմբերին լույս աշխարհ է եկել Գուրգենի և Իննայի որդին՝ Լևոնը։ 

fastnews-ads-banner