Թեև Մելանյա Թրամփը հանրային դեմք է, սակայն նրա անձնական նախասիրությունների մասին շատ բան հայտնի չէ։ Օրերս իր հուշերում առաջին տիկինը բացահայտել է որոշ գաղտնիքներ:
Դատելով իր իդեալական կազմվածքից՝ Մելանյան չի տարվում քաղցրավենիքով ու բուրգերներով։ Սակայն, ինչպես պարզվեց, նրա սննդակարգից բացակայում է ևս մեկ մթերք, որն ամբողջ աշխարհում հաճույքով են ուտում:
Այսպիսով, պարզվել է, որ Դոնալդ Թրամփի կինը հում ձուկ չի ուտում։ Սա մարտահրավեր էր Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Ճապոնիա կատարած նրա պետական այցի ժամանակ:
«Այդ երեկո Տոկիոյում ուտելիքը համերի և հյուսվածքների համեղ համադրություն էր՝ ցուցադրելով ճապոնական խոհանոցի լավագույն ուտեստները: Միաժամանակ ամեն ինչ արվեց՝ բավարարելու իմ նախասիրությունները»,- հիշում է Մելանյան:
Ճաշացանկից հանվել են սաշիմին, սուշին և մակիզուշին՝ բոլոր դասական ճապոնական ճաշատեսակները հում ձկներով: Սակայն Մելանիան կարողացել է վայելել ավանդական ընթրիքը վագյու տավարի սթեյքով:
Կարդացեք նաև՝