Logo

Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդների ցանկում

22:28 / 05.12.2024Լուրեր
null

Հասմիկ Մովսիսյանի  «250 կմ» ֆիլմը 2024-ին կինոակադեմիայի որակավորման փառատոնում՝ 51-րդ «Athens International Film Festival»-ում արժանացել է առաջին մրցանակին և ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների երկար ցանկում։ Ըստ «Օբերտոնի»՝ ֆիլմն ընդգրկված է կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի անվանակարգում։ Այն պատմում է 14-ամյա Վահեի և 11-ամյա Աշոտի մասին: Նրանք 44-օրյա պատերազմի օրերին հայրերի մեքենաներով 250 կմ են անցել ու Արցախից Հայաստան հասցրել իրենց ընտանիքներին։

«Ֆիլմի համաշխարհային հաջողությունները և տասնյակից ավելի միջազգային մրցանակները վկայում են, որ հայ ստեղծագործողներն արվեստի միջոցով երկխոսում են միջազգային լսարանների հետ՝ կրելով պատմության ուժն ու դիմացկունությունը՝ շնորհիվ նաև ֆիլմի ստեղծագործական թիմի բացառիկ աշխատանքի։


2022-ին նկարահանված 22-րոպեանոց ֆիլմը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի («ВГИК») շրջանավարտ, կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի դիպլոմային աշխատանքն է։ 

Այս տարի «SR Socially Relevant Film Festival New York» կինոփառատոնում «250 կմ» ֆիլմը հաղթել է «լավագույն կին ռեժիսոր» և «լավագույն դերասանուհի» անվանակարգերում։ Մրցանակները ստացել են համապատասխանաբար Հասմիկ Մովսիսյանն ու Ռուզան Խաչատրյանը։

fastnews-ads-banner