Հարի Փոթերի երկրպագուները հարգանքի տուրք են մատուցել դերասան Ռոբի Քոլթրեյնի հիշատակին, որը մարմնավորել է երկրորդ պլանի ամենահայտնի կերպարներից մեկին՝ Ռուբեուս Հագրիդին, հայտնում է CinemaBlend-ը։
Universal Studios Orlando զվարճանքների պարկի այցելուները կախարդական փայտիկներ և անձրևանոցներ են պարզել Հոգվարթս ամրոցի դիմաց: Փոթերի մասին ֆիլմաշարում Հագրիդն անձրևանոցով էր կախարդություն անում, քանի որ կախարդանքի դպրոցից անարդարացիորեն հեռացնելուց հետո նրա փայտիկը կոտրվել էր։ Բացի այդ, նույն կերպ են սգում նաև Հարի Փոթերի տիեզերքի կախարդները՝ բարձրացնում են իրենց փայտիկները՝ ի նշան հանգուցյալի հանդեպ հարգանքի և սիրո:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայում մահացել է շոտլանդացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբի Քոլթրեյնը։ Նա 72 տարեկան էր, կյանքի վերջին տարիներին հիվանդ էր և մահացել է հիվանդանոցում։
Emotivo homenaje a Robbie Coltrane en el parque temático de Harry Potter en Orlando. pic.twitter.com/xRJmBpOQV3
— El Profeta (@EiProfeta) October 15, 2022