Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգին հայտնել է, որ Թադեուս Ռոսը կդառնա Միացյալ Նահանգների նախագահ «Կապիտան Ամերիկա. Նոր աշխարհակարգ»-ում:
«Այս ֆիլմում մենք կտեսնենք անհավանական դինամիկա Կապիտան Ամերիկայի և Միացյալ Նահանգների նախագահի միջև», - Քևին Ֆայգին ասել է Entertainment Weekly-ին տված հարցազրույցում:
Հարիսոն Ֆորդը կհայտնվի Ռոսի կերպարում, որն այս դերում կփոխարինի 2022 թվականի մարտին մահացած Ուիլյամ Հերթին։ Ֆայգիի խոսքերով, Ֆորդի հետ աշխատելն իր երազանքն է եղել այն ժամանակվանից, երբ դերասանը նկարահանվել է Ջոն Ֆավրոյի «Կովբոյներ և այլմոլորակայիններ» (2011) ֆիլմում: