Ժամանակակից գրող Հովիկ Աֆյանը 2021 թվականի Գրքի երևանյան 4-րդ փառատոնի /Yerevanbookfest/ առաջին մրցանակակիրն է, պարգևատրվել է «Եղիշե Չարենց» հուշամեդալով։
Գրողի հայտնի ստեղծագործություններն են՝ «Սև օվկիանոսը», «Մարդերեն չխոսող աղջիկը», «Միս ուտողները» և «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուն, «Քաղցր կյանք» և «Կարմիր» վեպերը: «Կարմիր»-ը 2021 թվականին ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»՝ հաղթելով TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում:
Գրողը հյուրընկալվել էր VNews Culture-ի տաղավարում, զրուցել ենք ամեն ինչից, ամենակարևորը՝ մարդու մասին․