Logo

«Հարցազրույց վամպիրի հետ» սերիալը, որում խաղում է Էրիկ Պողոսյանը, երկարացվել է երկրորդ սեզոնով

Հեղինակ
Զառա Սարգսյան
16:37 / 29.09.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Հարցազրույց վամպիրի հետ-սերիալ

«Հարցազրույց վամպիրի հետ» սերիալը երկարացվել է երկրորդ սեզոնով, հայտնում է Variety-ն։

Առաջին սեզոնի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 2-ին՝ ամերիկյան AMC հեռուստաալիքի եթերում:

Նշվում է, որ երկրորդ սեզոնի գործողությունները տեղի կունենան Եվրոպայում։

«Հարցազրույց վամպիրի հետ» սերիալը հիմնված է Էնն Ռայսի համանուն վեպի վրա։ Նախագծի գործադիր պրոդյուսերը Ռոլին Ջոնսն է։ Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում XIX դարում՝ Լուիզիանայում։ Գլխավոր հերոսները երկու արնախումներ են՝ Լուի դե Պոն դյու Լակը և Լեստատ դե Լիոնկուրը։ Նրանց մարմնավորել են Ջեյքոբ Անդերսոնը և Սեմ Ռիդը։ Դերերում են նաև Բեյլի Բասը և ամերիկահայ դերասան Էրիկ Պողոսյանը:

«Սերիալի մասշտաբները պարզապես ցնցող են: Մենք անհամբերությամբ ենք սպասում այս արտասովոր աշխատանքի վերջնական արդյունքով հանդիսատեսի հետ կիսվելու հնարավորությանը և ոգևորված ենք, որ այս պատմությունը կշարունակվի: Սա ազդեցիկ պատմությունների և կերպարների մի ամբողջ տիեզերքի սկիզբն է միայն, որոնք փոխանցում են Էնն Ռայսի զարմանահրաշ աշխատանքի ոգին»,- ասել է Դեն ՄակԴերմոտը՝ AMC Networks-ի և AMC Studios-ի օրիգինալ բովանդակության բաժնի ղեկավարը:

fastnews-ads-banner