«Ես այստեղ՝ Հայաստանում հասկացա, որ դուք ունեք հարուստ և կարևոր պատմություն, և ինձ համար ձեր պատմությունը սերտորեն առնչվում է մարդկության քաղաքակրթության պատմությանը, դրա արմատներին։ Արարատը, Նոյի պատմությունը, որն իջել է այստեղ․․․ այսինքն՝ հենց այստեղ է սկսվել քաղաքակրթության պատմությունը»․ այսպես է նկարագրում մեր երկիրը ֆրանսիացի գրող, լրագրող Անտուան Բորդյեն, որն արդեն ամիսներ բնակվում է Հայաստանում։
Հարցին, թե ի՞նչն է իրեն ամենից շատ դուր գալիս Հայաստանում, գրողը պատասխանում է․ «Մարդիկ: Նրանք աուտենտիկ են, ռոմանտիկ և միաժամանակ ռեալիստ, նրանք բնատուր ձեռներեցներ են, այստեղ յուրաքանչյուրը մաթեմատիկոս է, գիտեք, հայերը շատ խելացի են և շատ են աշխատում»:
Վերջերս լույս է տեսել Բորդյեի «Արթուրը՝ Հայաստանի փոքրիկ իշխանը» վեպը, որը, ի դեպ, նա գրել է Հայաստանում։ Այդ առթիվ զրուցել ենք հեղինակի հետ:
Հարցազրույցը՝ ստորև