Logo

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշը և իր խումբը ելույթ կունենան Հայաստանում

17:42 / 17.07.2024Լուրեր
null

Հուլիսի 19-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշի և նրա երաժշտախմբի համերգը: Գնչուական ջութակի վարպետ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը Հայաստանում ելույթ կունենա առաջին անգամ: Անվանի երաժիշտի հետ երևանյան բեմում կլինեն վիրտուոզ երաժիշտներ Լասլո Բոնին (ջութակ), Լասլո Ռացը (ցիմբալ), Գաբոր Լադանյին (կիթառ), Ռոբերտ Սժաքչին (դաշնամուր) և Վիլմոս Չիսկոսը (կոնտրաբաս)։

Ռոբի Լակատոշը հունգարացի ջութակահար է, ով համատեղում է ջազը, դասականը, հունգարական և ռումինական երաժշտությունը: Ջութակահարների ընտանիքում ծնված Ռոբին առաջին անգամ բեմ բարձրացավ ռումիական նվագախմբի կազմում՝ 9 տարեկանում: Արդեն 19 տարեկանում Բուդապեշտի Բելա Բարտոկ կոնսերվատորիայում արժանացավ դասական ջութակի առաջին մրցանակին։ Այսօր Լակատոշը նվագում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Ամերիկայից մինչև Եվրոպա և Ասիա։ Նա նվագել է ժամանակի մեծագույն երաժիշտների հետ՝ Հերբի Հենկոկ, Քուինսի Ջոնս, Ստեֆան Գրապելի։

fastnews-ads-banner