ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Հայ երգը» նախագիծը։
Ծրագրի շրջանակում Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հետ համերգով հանդես եկավ ժողովրդական երգիչ Արտավազդ Մելքոնյանը։
Համերգի ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։


