Logo

«Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն-Ֆերանի փառատոնի միջազգային մրցույթում

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:34 / 19.12.2022Ռեժիսորներ
null

Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է հայտնի Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի միջազգային մրցույթում, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան 2023-ի հունվարի 27-ից փետրվարի 4-ը։ 

Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա (Բելգիա):

Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան:

Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:

fastnews-ads-banner