Logo

Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմը ևս մի հաղթանակ է գրանցել

12:50 / 10.02.2023Ռեժիսորներ
Գյուղը որ կանգնի-ֆիլմ

Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմը ևս մի հաղթանակ է գրանցել. կարճամետրաժ ֆիլմն արժանացել է Festival des 24 Courts կինոփառատոնի «Ժյուրիի համակրանք» - Coup de coeur du jury մրցանակին:

Կինոփառատոնն անցկացվել է ֆրանսիական Սարթ դեպարտամենտի 3 քաղաքներում` Լը Ման, Բուլուար և Արնաժ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմի սցենարիստ և ռեժիսորն է Օֆելյա Հարությունյանը, պրոդյուսերը` Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը: Ֆիլմում նկարահանվել են Նանոր Պետրոսյանը, Լիանա Վարդանյանը, Անի Խաչիկյանը, Աստղիկ Աբաջյանը, Սիրանուշ Բարսեղյանը: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում՝ «Աշխարհի կանայք» ծրագրի շրջանակում:

 

fastnews-ads-banner