Logo

«Գոյ» թատրոնի ամբողջ անձնակազմին ազատել են աշխատանքից

16:42 / 08.07.2024Լուրեր
null

Դերասան Սամվել Թոփալյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն ազատել են աշխատանքից: «Գոյում եմ, «Լոնդոն Բլյուզ» ներկայացմանը: Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ: Աշխատանքից ազատման նամակում էր գրած, որ առաջին կարգի եմ, հիմա էդ լա՞վ է, թե չէ: Առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչև այդ հետաքրքիր էլ չէր»,- գրել է դերասանը:

«168.am»-ի հետ զրույցում Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը տեղեկացրել է, որ աշխատանքից ազատել են ոչ միայն Սամվել Թոփալյանին, այլև թատրոնի ամբողջ անձնակազմին։ «Մեզ առաջարկեցին՝ գնանք նոր պայմանագիր ստորագրենք, որպեսզի լինենք Սունդուկյանի թատրոնի կազմում, բայց ոչ ոք չգնաց: Հետևաբար բոլորի հետ պայմանագրերը լուծարել են։ Որևէ մեկս նոր պայմանագիր չենք կնքելու, մեր նախկին ասածները հո ստից բա՞ն չեն։ Միայն մաքրուհին է նոր պայմանագիր կնքել, քանի որ համատեղությամբ նաև Սունդուկյանի թատրոնում է աշխատում», - հայտնել է Սահակյանը: 

fastnews-ads-banner