Logo

Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի «SALERNO» կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում

11:36 / 29.11.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում։ Պետական աջակցություն ստացած ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջը։

Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ է դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Ավելին կարող եք իմանալ այստեղ՝ https://ncca.am/hy/films/467-amerikatsi։

Ռեժիսոր և սցենարիստն է Միքայել Ա. Գուրջյանը, օպերատորը՝ Ղասեմ Էբրահիմյանը, նկարահանվել են Հովիկ Քէուչկերեանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Ժան-Պիեր Նշանյանը, արտադրող ընկերությունն է People Of Ar Productions-ը:

fastnews-ads-banner