Logo

Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ

19:34 / 17.07.2024Լուրեր
null

Հուլիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանի եզրափակիչ երեկոն: Նվագախումբը էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայանա Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ: Այն նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին: Երեկոյին ելույթ կունենան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) և բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն): Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում կլինի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):

«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից կցուցադրվի Գոհար Գասպարյանի անձնական արխիվից բացառիկ նմուշներ: Ցուցադրությունը բաց կլինի այցելուների համար:

fastnews-ads-banner